ՀԾ-Հաշվապահ 6

Ընդհանուր բնութագիր

ՀԾ-Հաշվապահ 6 նոր սերնդի հաշվապահական համակարգը փոքր և միջին կազմակերպությունների հաշվապահության ավտոմատացման նպատակով կիրառվող ամենատարածված ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր՝ առավել կատարելագործված տարբերակն է:

Նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաների միջոցով մշակված ժամանակակից ինտերֆեյսի, գունային և տառատեսակների տարբեր թեմաների շնորհիվ համակարգի հետ աշխատանքը դարձել է չափազանց հարմար ու հաճելի: Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով, որը թույլ է տալիս խուսափել նոր աշխատանքային միջավայրին հարմարվելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում հնարավոր է բոլոր 7 ենթահամակարգերի (Հաշվապահություն, Պահեստ, Արագամաշ առարկաներ, Աշխատավարձ, Հիմնական միջոցներ, Բանկ և Ադմինիստրատորի գործիքներ) միաժամանակյա աշխատանքը: Համակարգն աշխատում է Unicode-ով, որը թույլ է տալիս մուտքագրել տվյալներ ցանկացած լեզվով:

Ավելի հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նոր գործիքների (տվյալների ֆիլտրում, խմբավորում, սյուների ընտրում և այլն), ինչպես նաև MS-Excel-ի հետ համակցման և վերջինիս լայն հաշվարկային և վերլուծական հնարավորությունների կիրառման շնորհիվ համակարգում մուտքագրված տվյալների հիման վրա կարելի է ստանալ գործնականում ցանկացած հաշվետվություն:

Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգն ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ, որը թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից՝ խուսափելով տվյալներն այլ համակարգ արտահանելու և ներմուծելու լրացուցիչ քայլից:

Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ

Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր գործիքները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը՝

  • MS-Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում,
  • Ամբողջ տեղեկատվության արտահանում և ներմուծում XML ֆայլերի միջոցով:

Գնացուցակ*

  ՀԾ-ՀԱՇՎԱՊԱՀ 6 ԱՆՑՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ**
1 աշխատատեղ 198.000 դրամ 0 դրամ
4 աշխատատեղ 360.000 դրամ 82.800 դրամ
9 աշխատատեղ 480.000 դրամ 120.000 դրամ

*-Ներկայացված գները ներառում են ԱԱՀ

**- Համակարգի նախորդ տարբերակներից ՀԾ-Հաշվապահ 6 համակարգին անցման հավելավճար

Ձեռք բերելով ՀԾ-Հաշվապահ համակարգը մեր միջնորդությամբ՝ կստանաք հետևյալ անվճար ծառայությունները Ձեր գրասենյակում՝

  • համակարգի ներկայացում,
  • տեղադրում,
  • տեղեկատուների ձևավորում,
  • մեկամսյա սպասարկում

Ինչպե՞ս ձեռք բերել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը

ՀԾ-Հաշվապահ համակարգի նախորդ տարբերակներից անցում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգին