Picture1

Ինչու՞ ՀԾ-Հաշվապահ համակարգեր

Բիզնեսի կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման ոլորտում Հայաստանում բացարձակ առաջատար ‹‹Հայկական Ծրագրեր›› ընկերության կողմից առաջարկվող լուծումների շարքում առանձնանում է ՀԾ-Հաշվապահ համակարգը:

Համակարգի օգնությամբ արդեն 11 տարի է, ինչ փոքր և միջին կազմակերպություններում ապահովվում է  հաշվապահական հաշվառման ավտոմատացումը :

ՀԾ-Հաշվապահ համակարգն իր ցածր գնի, լայն ֆունկցիոնալության և օգտագործման պարզության շնորհիվ ներկայումս շահագործվում է շուրջ 5.000 մասնագետների կողմից՝ ավտոմատացնելով հաշվառումն ավելի քան 6.000 կազմակերպություններում:

ՀԾ-Հաշվապահ 6 նոր սերնդի հաշվապահական համակարգը ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր՝ ավելի կատարելագործված տարբերակն է: Նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներով մշակված համակարգը թույլ է տալիս մեծապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու որակը, իսկ հզոր և ճկուն հաշվետվական հնարավորությունների շնորհիվ  հնարավոր է ստանալ գործնականում կամայական հաշվետվություն:

Ավելին ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի մասին

Ինչպե՞ս ձեռք բերել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի արագացված դասընթացներ (Համակարգի նախորդ տարբերակները շահագործող մասնագետների համար)