22391374.pa-1.HR_-1030x686

ՀԾ-Առևտուր

Առևտրով զբաղվող յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ գործունեությունը պահանջում է`

  • նվազեցնել ձեռքբերման, գույքագրման և առաքման ժամանակ կատարվող սխալները,
  • կրճատել գույքագրման վրա ծախսվող ժամանակը,
  • ապահովել պահանջարկ ունեցող ապրանքների անհրաժեշտ քանակը,
  • խուսափել պահեստում ապրանքների ավելորդ կուտակումներից:

ՀԾ-Առևտուր համակարգը կօգնի խորությամբ լուծել այս խնդիրները, ավտոմատացնել տվյալ ոլորտի կազմակերպությունների գործունեության կարևորագույն հատվածները, հեշտացնել կառավարումը:

Համակարգն ապահովում է մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում:

ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է ՀԾ-Հաշվապահ և ՊԵԿ-ի էլ. հարկային հաշիվների համակարգերի հետ, ինչն ապահովում է աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի հսկայական խնայողություն:

Գնացուցակ*

  1 աշխատատեղ 4 աշխատատեղ 9 աշխատատեղ
ՀԾ-Առևտուր 99.000 դրամ 175.000 դրամ 240.000 դրամ

*-Ներկայացված գները ներառում են ԱԱՀ:

Ձեռք բերելով ՀԾ-Առևտուր համակարգը մեր միջնորդությամբ՝ կստանաք հետևյալ հավելյալ ծառայությունները`

  • համակարգի ներկայացում
  • տեղադրում
  • տեղեկատուների ձևավորում
  • մեկամսյա սպասարկում

Ինչպե՞ս ձեռք բերել ՀԾ-Առևտուր համակարգը: