Համագործակցություն

Հաշվապահական հաշվառման ավտոմատացման ոլորտում մասնագիտացած ‹‹Ֆինսոֆթ›› ընկերությունը, նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը, hամագործակցում է ‹‹Հայկական Ծրագրեր›› և ‹‹Ֆինլեքս›› ընկերությունների հետ:

Հայկական Ծրագրեր

Բիզնեսի կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման ոլորտում մասնագիտացած ‹‹Հայկական Ծրագրեր›› ընկերությունը տրամադրում է ինչպես տիպային լուծումներ միջին ու փոքր կազմակերպություններին, այնպես էլ առանձնահատուկ լուծումներ` բարդ հաշվառում ունեցող ձեռնարկություններին և բանկային համակարգեր` բանկերին ու վարկային կազմակերպություններին: Ընկերությունն իր ավելի քան 3.500 պատվիրատուներով, 135 աշխատակիցներով և 25 տարվա փորձով ոլորտի բացարձակ առաջատարն է Հայաստանում:

Ֆինլեքս

‹‹Ֆինլեքս›› ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությունը, գործելով ավելի քան 6 տարի, ներկայումս հաշվապահական (ֆինանսական, հարկային, կառավարչական) հաշվառման, իրավաբանական, անձնակազմի կառավարման և հարակից բիզնես ծառայություններ է մատուցում ավելի քան 100 կազմակերպությունների: Իր գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է հաշվապահական համակարգերի ավելի քան 200 ներդրում, ինչի շնորհիվ կուտակել է տնտեսության տարբեր ճյուղերում ՀԾ-Համակարգերի ներդրման և հաշվապահական հաշվառման վարման հսկայական փորձ:

 ‹‹Հայկական Ծրագրեր›› և ‹‹Ֆինլեքս›› ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում շարունակաբար անցկացվող վերապատրաստման դասընթացների և կուտակած փորձի շնորհիվ մեր աշխատակիցները

  • խորապես տիրապետում են ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառմանը,
  • տեղյակ են տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների բիզնես-գործընթացներին և դրանց ավտոմատացման առանձնահատկություններին,
  • ծանոթ են ՀԾ-Համակարգերի շահագործման ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծման մեթոդներին,
  • մշակել են ՀԾ-Համակարգերի ուսուցման կազմակերպման ուրույն մեթոդիկա: