Ձեռքբերում

‹‹Հայկական Ծրագրեր›› ընկերության կողմից փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկվող լուծումները (ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր համակարգեր) իրենց ցածր գնի, լայն ֆունկցիոնալության և օգտագործման պարզության շնորհիվ շահագործվում են շուրջ 5.000 մասնագետների կողմից՝ ավտոմատացնելով հաշվառումն ավելի քան 6.000 կազմակերպություններում:

Մենք կարևորում ենք, որ Դուք նախապես ծանոթանաք համակարգի բոլոր հնարավորություններին և կօգնենք պարզել, թե որքանով է այն համապատասխանում Ձեր բիզնեսի պահանջներին: Մեր կողմից կազմակերպվող ցուցադրությունների և տրամադրվող խորհրդատվության օգնությամբ Դուք կկայացնեք Ձեր բիզնեսի շահերից բխող ճիշտ որոշում:

ՀԾ-Համակարգերը մեր միջնորդությամբ ձեռք բերելու դեպքում Դուք, չվճարելով լրացուցիչ գումար, ստանում եք հավելյալ ծառայություններ՝ համակարգի տեղադրում, տեղեկատուների ձևավորում, ինչպես նաև մեկամսյա սպասարկում*:

*-Ծառայությունները մատուցվում են Ձեր գրասենյակում:

Գնացուցակ**

  1 աշխատատեղ 4 աշխատատեղ 9 աշխատատեղ
ՀԾ-Հաշվապահ 6 198.000 դրամ 360.000 դրամ 480.000 դրամ
ՀԾ-Առևտուր 99.000 դրամ 175.000 դրամ 240.000 դրամ

**-Ներկայացված գները ներառում են ԱԱՀ :

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի մասին

ՀԾ-Առևտուր համակարգի մասին