Սպասարկում

Ֆինսոֆթ ընկերությունը իրականացնում է Ձեր կազմակերպությունում ներդրված ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր համակարգերի համակողմանի և պրոֆեսիոնալ սպասարկում: Մեր մասնագետները ժամանակին կբացահայտեն և կուղղեն ընթացիկ սխալներն ու արագորեն կլուծեն համակարգի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները:

ՀԾ-Համակարգերի սպասարկման ամսական ծառայությունների փաթեթը ներառում է`

  • ՀԾ-Համակարգերի շահագործման հետ կապված խորհրդատվության տրամադրում և առաջացած տեխնիկական խնդիրների լուծում,
  • Ձեր բիզնեսի առանձնահատկություներով պայմանավորված՝ համակարգի լիարժեք ֆունկցիոնալության բացահայտում,
  • Համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունների ներկայացում,
  • Հերթական թարմացումների իրականացում,
  • Համակարգում կատարված աշխատանքների մոնիթորինգ և վերջինիս արդյունքում հայտնաբերված սխալների և շեղումների շտկում,
  • Բիզնեսի պահանջներին համապատասխան համակարգում առկա ֆինանսական և հարկային հաշվետվությունների ձևափոխում,
  • Լրացուցիչ հաշվետվությունների ձևավորում,
  • Տվյալների պահպանում:

Համակարգի սպասարկումն իրականացվում է Ձեր գրասենյակում, ինչը մեծապես բարձրացնում է սպասարկման արդյունավետությունը, իսկ անհապաղ խնդիրների լուծումը կիրականացվի հեռահար սպասարկման համար նախատեսված համակարգչային ծրագրի միջոցով:

Մենք գիտակցում ենք, որ համակարգի աշխատանքի ցանկացած խափանում խոչընդոտում է Ձեր կազմակերպության գործունեության բնականոն ընթացքը, ահա թե ինչու ձգտում ենք հնարավորինս արագ վերականգնել համակարգի ճիշտ և անխափան աշխատանքը: