Ուսուցում

Համակարգի ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով մենք մշակել ենք անհատական և խմբակային դասընթացների անցկացման ինչպես ստանդարտ, այնպես էլ հատուկ մեթոդներ՝ դասընթացի մասնակիցների պահանջներին համապատասխան:

Դասընթացները կազմակերպվում են պայմանական կազմակերպության օրինակով, ինչի շնորհիվ գործնականում կիրառվում են համակարգի գրեթե բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունները: Դասընթացները հնարավոր է կազմակերպել Ձեր կազմակերպության գործունեության օրինակով, ինչի շնորհիվ Ձեր աշխատակիցները կծանոթանան համակարգի շահագործման բոլոր նրբություններին, ինչը նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել իր ամենօրյա աշխատանքը:

Դասընթացների կազմակերպման ցանկացած մեթոդի ընտրության դեպքում վերջնական արդյունքում մասնակիցը ստանում է լիարժեք գիտելիքներ, որոնք կարելի է հեշտությամբ կիրառել հետագա աշխատանքի ընթացքում:

Գնացուցակ*

Դասընթացի տեսակ ՀԾ-ՀԱՇՎԱՊԱՀ 6   ՀԾ-ԱՌԵՎՏՈւՐ    
Խմբակային դասընթաց 30.000 դրամ 25.000 դրամ
Անհատական դասընթաց 60.000 դրամ 50.000 դրամ
Անհատական դասընթաց /Ձեր գրասենյակում/ 90.000 դրամ 80.000 դրամ

* -Կախված դասընթացի մասնակիցների պահանջներից և մասնակիցների թվից՝ կարող են սահմանվել դասընթացների այլ սակագներ:

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգին սահուն անցումն ապահովելու նպատակով մենք կազմակերպում ենք ցուցադրություններ և արագացված դասընթացներ:

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի արագացված ուսուցման գնացուցակ **

Համակարգի տարբերակը Ծառայության սակագինը
1 աշխատատեղ 30.000 դրամ
4 աշխատատեղ 60.000 դրամ
9 աշխատատեղ 100.000 դրամ

**- Ծառայությունը նախատեսված է ՀԾ-Հաշվապահ  համակարգի նախորդ տարբերակները շահագործող ընկերությունների համար

Ծառայությունը ներառում է՝

  • 6-ժամյա սեմինար (3 ժամ տևողությամբ 2 դասընթաց)
  • ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի տեղադրում
  • Տվյալների փոխարկում
  • Համակարգի մեկամսյա սպասարկում